Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են, հայտնում է ermenihaber.am-ը։


Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։



Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։


Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։


Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71201