ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն ազատվել է պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
VERELQ-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ևս ազատվել էր պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի՝ Տիգրան Եսայանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Մհրյանի հետ միասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70972