Հայկական Krisp ընկերությունը $5 մլն ներդրում ստացավ։ Այս մասին հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0-ից հասնելով $4,000,000-ի։
Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։
Ավելի վաղ Ֆորբս-ը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։
Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։
VERELQ-ը հիշեցնում է, որ Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս փոխանցել ձայնն առանց շրջապատի աղմուկի։ Այն մեծ պահանջարկ ունեցավ Covid-19 համավարակի ժամանակ, երբ աշխատանքը հաճախ կազմակերպվում էր հեռավար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70784