Յուրաքանչյուր ամիս կարանտինային սահմանափակումները ԵԱՏՄ երկրների վրա ազդում են ՀՆԱ-ի 1,5-ից մինչեւ 3 տոկոս անկմամբ: Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի նյութերում։
Բանկի տվյալներով՝ 2020 թվականին արտաքին գործոնների ազդեցությունից Միության երկրների ՀՆԱ-ի կորուստները կարող են լինել շուրջ 2 տոկոս: Ընդհանուր առմամբ, տարվա արդյունքներով ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 2,2 տոկոսով:
Հայաստանում, համաձայն կառավարության կանխատեսումների, 2020-ի ավարտին սպասվում է շուրջ 2 տոկոս տնտեսական անկում: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ Հայաստանի տնտեսական անկումը կկազմի երկու անգամ ավել՝ 4 տոկոս:
Փորձագիտական շրջանակները կանխատեսում են մինչև 10 տոկոս տնտեսական անկում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70653