Անհրաժեշտ է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. հանդիպել են ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները

Հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են, որ հակամարտության գոտում լարվածությունը միտումնավոր կերպով սրելու Ադրբեջանի հերթական փորձը լուրջ հարված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և մեկ անգամ ևս ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքը։


Այս համատեքստում կարևորվել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ զսպելու նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի նկրտումներն ու այդ երկրի իշխանություններին բերելու կառուցողական դաշտ։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են հակամարտության գոտում լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները։ Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70510

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online