Մամուլ. Իշխանությունը որոշել է քանդել ԲՀԿ-ն, Ծառուկյանն ասել է՝ չվախենաք

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը եւ Վարդան Ղուկասյանը, ով նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը: Ծառուկյանը վճռական է տրամադրված եղել, սակայն կուսակիցներին հորդորել է թայմ աութ վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել Բագրատյանի դուրս գալը: «Թող Բագրատյանին հարցնեն»,- ասել է նա ու տեղեկացրել, որ ինքն էլ տեղյակ չի եղել նրա դուրս գալու մասին, բայց կռահում է, թե ինչու եւ ինչպես:  Պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից: Մեր տեղեկություններով, իշխանությունը շատ վճռական է տրամադրված՝ որոշել է քանդել ԲՀԿ-ն։ Եվ դրա համար այլ բան չեն կարողանում մտածել, քան քրեական գործերով վախեցնելն է ու ստիպելը, որ դուրս գան խմբակցությունից։ Շատ ինտենսիվ աշխատում են Վարդան Ղուկասյանի, Միքայել Մելքումյանի, Արթուր Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի վրա։ Նրանց, ում չեն կարող կոմպրոմատներով նեղել, փորձելու են «գնել»։ Օրինակ, Վահե Էնֆիաջյանին՝ որպես խոստումնալից կադրի, համոզելու են անցնել իրենց շարքերը: Տեղեկություններ կան, որ անձնական բնույթի կոմպրոմատներ էլ են շրջանառության մեջ դնելու, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու: Հավաքը կարճ է տեւել, Ծառուկյանը բարի հանգիստ է մաղթել, ասել է՝ հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անհետացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նա բավական ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ նախորդ օրն էլ հրապարակել էր բանաստեղծություն՝ նվիրված վարչապետ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին: Գևորգ Պետրոսյանը այնքան էլ պանծալի անցյալ չունի, և հնարավոր է՝ նրան ուղղակի զգուշացրել են, որ կարող են հրապարակել նախարարական կամ դասախոսական գործունեության հետ կապված ինչ-որ նյութեր, որի արդյունքում էլ որոշել է ոչ թե ինքնագրաքննադատությամբ զբաղվել և հեռացնել առանձին նյութեր, այլ ամբողջությամբ փակել էջը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջեւանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։ Ողջ օրը այստեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել վարչապետի անվտանգությունը: Նախօրեին, հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել էր առանց դիմակների բազմամարդ հավաքույթը, ինչպես նաեւ ոչ միայն ոստիկանապետի ծառայողական մեքենան, այլ նաեւ՝ շուրջ երկու տասնյակի հասնող այլ մեքենաները՝ ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: Ոստիականապետի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել էին նաեւ մեր թղթակցի աշխատանքը: Երբ այդ հավաքույթի աղմուկը հասել է Նիկոլ Փաշինյանին, նա հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչել ոստիկանապետին եւ մեր տեղեկություններով անձամբ ցուցումներ տվել՝ ինչպես «ջրից չոր» դուրս գալ: Հաջորդ օրը ոստիկանության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ ասելով իբր ոչ թե խնջույք, այլ պաշտոնական ընթրիք է եղել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան եւ Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գեւորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։ Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի եւ նրա ղեկավարի դեմ։ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։ Մյուս հայցվորը «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն է։ Այս հայցը եւս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Երկու հայցով էլ պահանջում են հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը՝ «Պարտեզ» ռես­տորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով: Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, եւ պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, եւ հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին: «Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ. որը հաստատեց տեղեկությունը: «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաեւ Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչև հիմա խուզարկություն չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, եւ չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»: Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ազատվել է աշխատանքից: Եվ չնայած դեռ 12 օր է, ինչ փոխքաղաքապետերի հաստիքներից մեկն ազատ է, սակայն, մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել ոչ թե նոր տեղակալ նշանակել, այլ նրա գործառույթները բաժանել փոխքաղաքապետեր Հրաչյա Սարգսյանի եւ Սերգեյ Հարությունյանի միջեւ: Հայկ Սարգսյանը զբաղվում էր քաղաքապետարանի ֆինանսական հարցերով եւ հիմա որոշում է կայացվել, որ, օրինակ, գույքահարկի հարցերով զբաղվելու է Սերգեյ Հարությունյանը, մյուս հարցերով՝ Հրաչյա Սարգսյանը: Եվ մեր տեղեկություններով՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայկ Սարգսյանն իրականում լավ կադր է, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում կադրային սով է, եւ բաժինների մեծ մասը ղեկավարներ չունեն: Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Սարգսյանը դեռեւս փետրվարի 15-ին էր դիմել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակում կանխատեսվող ֆինանսական խնդիրները, որոշում էր կայացվել հետաձգել նրա դիմումի քննարկումը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է: Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. համ խորհրդական է, համ օգնական, համ աշխատակազմի ղեկավար, համ բաժնի պետ, այլ խոսքով` գերատեսչությունը նրա ենթակայության տակ է: Բոլոր կարևոր որոշումները, կադրային հարցերը հիմնականում նա է որոշում: Բաթոյանը Մաչյանին լայն լիազորություններ է տվել իր փոխարեն որոշելու շատ հարցեր, իսկ վերջինս ինչ խելքին փչում է, անում է: Ի դեպ, ասում են, անգամ նախարարի ծառայողական մեքենան էլ երբեմն նա է վարում: Ստացվում է՝ միայն նախարարի պաշտոնի պատասխանատուի անունն է դեռ Զարուհի Բաթոյան մնում, գործառույթներն ամբողջությամբ կատարում է փեսա Մաչյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի թափուր լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ իշխանությունը ցանկանում է քայլեր կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ: Նման պայմաններում դժվար է պատկերացնել, թե ով հանձն կառնի գլխավորել այդ նախարարությունը և փորձել արդարացնել հանքավայրի շահագործումից բխող բնապահպանական ռիսկերը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թեւն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի: Ըստ մեր աղբյուրների՝ այս օրերին ներքին կարգով իշխանության իրավաբանական թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ավետիսյանի թեկնածությունից ու նոր թեկնածու առաջադրի ՍԴ դատավորի թեկնածության համար: Կհաջողվի այդ թեւին հաջողություն ունենալ, թե ոչ՝ դեռեւս դժվար է ասել: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչ կարծիք ունի Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության հետ կապված, հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, կլինի ընտրություն, կներկայացնեն իրենց դիրքորոշումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։ Մեծ հաշվով, Ավետիսյանը Ռուստամ Բադասյանի առաջ քաշած թեկնածուն է, սակայն մի տեղեկություն դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Բանն այն է, որ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը, ըստ որոշ լուրերի, զբաղված է վարչապետի հրահանգները մինչեւ դատական համակարգ իջեցնելով եւ համակարգի կուրացիայով, երկար տարիներ եղել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի օգնականը։ Նա վճռաբեկում աշխատանքի է անցել 2007 թվականին՝ եղել է իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 1 տարի անց՝ արդեն ավագ մասնագետ, ապա՝ 2009 թվականի մարտից, 23-ամյա աղջիկը նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ավագ օգնական, հետո՝ խորհրդական։ 2014-ին նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Մեր տեղեկություններով, հենց նա է իր նախկին շեֆի որդու համար բարեխոսել»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին նիստի ժամանակ կառավարությունը ներկայացրեց ՍԴ դատավորի իր թեկնածու Վահրամ Ավետիսյանին, որը Վճռաբեկ քրեական դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր։ Սակայն այս առաջադրումը իշխանությանը սպասարկող որոշ շրջանակների կողմից լուրջ քննադատության ու դժգոհության առիթ է հանդիսացել։ Այս թեմայի մեջ առանձնահատուկ ակտիվ են իշխանությանը սատարող որոշ իրավապաշտպաններ ու ՀԱԿ անդամներ եւ համակիրներ, որոնք տարբեր գրառումներով, հայտարարություններով ու հարցազրույցներով հանդես են գալիս կոշտ որակումներով։ Հատկապես վերջիններիս պարագայում հիմնական շեշտադրումը Մարտի 1-ի գործի հետ կապված Դավիթ Ավետիսյանի վճիռներն են: Ինչ վերաբերում է հասարակական սեկտորի որոշակի մտահոգություններին, ապա, թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործընթացը թափանցիկ չի եղել, եւ հասկանալի չէ, թե ինչպես է հենց Վահրամ Ավետիսյանը հայտնվել կառավարության տեսադաշտում։ Ի դեպ, կուլիսներում խոսում են, որ ԱԺ-ում նրա ընտրությունն այնքան էլ հարթ չի ընթանալու»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն արձագանքել էր ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, նշել, որ այնտեղ տեղ են գտել «վտանգավոր ու անընդունելի ձեւակերպումներ»: Բալասանյանը նաեւ շեշտել է, թե «հաստատվում են իմ այն բոլոր մտահոգությունները, որոնք ես հնչեցրել եմ Արցախի հարցում պաշտոնական Երեւանի վարած քաղաքականության վերաբերյալ»։ Նշենք, որ առհասարակ Բալասանյանի կուսակցության ներկայացուցիչները բավականին ակտիվորեն իրենց դիտարկումներն են ներկայացրել ազգային անվտանգության նոր հայեցակարգում տեղ գտած խնդիրների եւ մնացած մտահոգիչ թեմաների շուրջ։ Չնայած այն փաստին, որ այդ քննադատություններն ու դիտողություններն ուղղված էին հայաստանյան իշխանություններին եւ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, զարմանալիորեն այդ դիտարկումներին շատ արագ արձագանքել են Արցախից. նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը եւ իշխանություններին սպասարկող սատելիտները լծվել են հակադարձել Բալասանյանին՝ նրան դարձնելով քննադատության թիրախ։ Այդ տոտալ քննադատության ընթացքում անձնական, որոշ դեպքերում նաեւ վիրավորական բնույթի արտահայտություններ են հնչել Վիտալի Բալասանյանի եւ նրա գլխավորած կուսակցության անդամների հասցեին։ Հավելենք, որ ֆեյսբուքյան հարթակում արձագանքել են ոչ միայն Հարությունյանի մամուլի խոսնակը եւ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, այլեւ աշխատել է լուրջ ֆեյքային «բանակ», որոնց հիմնական հանձնարարականը եղել է ինտենսիվ գրոհի ենթարկել մասնավորաբար Բալասանյանի ֆեյսբուքյան էջը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսն արձակուրդային ամիս է, բայց կորոնավիրուսը խախտել է բոլորի պլանները։ Չնայած շատերը հույս ունեին, որ գոնե օգոստոսին վիճակը կփոխվի, սակայն անգամ վրացական ծովը մնաց երազանք: Որտե՞ղ է հանգստանալու նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցրինք նախագահականից։ «Նա դեռ այդ մասին չի մտածում»,- ասացին մեզ: Մի հակասահմանադրական քայլը մյուսի հետեւից անող Արարատ Միրզոյանը նույնպես չի հանգստանալու՝ ՍԴ դատավորի թեկնածուներին պետք է «հորով-մորով» անի, մնա Երեւանում ու «տառապի»: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 15 օրով է արձակուրդ գնալու: Ո՞ւր եք գնալու՝ հարցրինք նրան։ «Ոչ մի տեղ, Երեւանում` Հայաստանում եմ անցկացնելու արձակուրդս` ընտանիքիս հետ»: Փաստորեն, չեք կարող կազդուրվել, որ նոր ուժերով ձեռնամուխ լինեք աշխատանքին։ «Նման խնդիր չունենք, մանավանդ երկնքից որպես մանանա իջած լրագրողներիդ պատճառով մենք միշտ լադի վրա ենք. երկիր ենք կառուցում ձեր, ձեր որդիների, թոռների համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից, ինչից հետո դիմել էր դատարան՝ այդ հրամանն անվավեր ճանաչելու համար: Դրանից հետ Գեւորգյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ, սակայն հայցից չի հրաժարվել: Ավելին, ինչպես դատարանի վճռից է բխում, Գեւորգյանը, լինելով ԵՊՀ ռեկտորի ժ/պ, չի ապահովել ԵՊՀ շահերի պաշտպանությունը դատարանում: Դատարանի վճռում նշվում է, որ ԵՊՀ-ն խնդրել է դատարանին գործը լուծել դատարանի հայեցողությամբ: Սա՝ այն դեպքում, երբ Գեղամ Գեւորգյանը վարձել է փաստաբան իր անձնական շահերի պաշտպանության համար` նրան վճարելով մեկ միլիոն ՀՀ դրամ: Այս տարվա հունիս 26-ին դատարանը մասնակի բավարարել է Գեղամ Գեւորգյանի հայցը եւ պարտավորեցրել ԵՊՀ-ին՝ Գեղամ Գեւորգյանին վճարել շուրջ մեկ տարվա հարկադիր պարապուրդի գումար (այն դեպքում, երբ Գեղամ Գեւորգյանը պարապուրդի մատնված չի եղել նույն բուհում եւ այդ ընթացքում զբաղեցրել է ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը), ինչպես նաեւ աշխատանքային գործով աննախադեպ 1 միլիոն դրամ՝ որպես փաստաբանի ծառայության վճար: Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Գեւորգյանի հանձնարարականով ԵՊՀ-ն նույնիսկ բողոք բերելու իրավունքից է զրկված: ԵՊՀ անունից բողոք ստորագրողը հենց Գեղամ Գեւորգյանը պետք է լինի, բայց պարզ է, որ նման հանձնարարական իր շահին հակառակ չի տալու»:


«Իրատես» թերթը գրում է. «Հանրակարթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները« ըստ որի «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում« գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում: Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի մշտական հանձնաժողովը, ի դեմս նախագահ Մխիթար Հայրապետյանի, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այժմ ձկան նման լուռ է: Մինչ գրականագետներն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են չափորոշիչներում տեղ գտած թերություններն ու անթույլատրելի հանգամանքները, օրենսդրի ու գործադրի պատասխանատուները խոր թմբիրի մեջ են (երևի «փարթիի» են մասնակցում): «Իրատեսի» տեղեկություններով՝ առարկայի նոր չափորոշիչները նաև որոշ իմքայլականների են մտահոգում: Նրանցից ոմանք չեն խուսափում հրապարակավ քննադատելուց, նշելուց թերի ու բաց կողմերը: «Ինչու պետք է լռեմ, էնպիսի բորշ են եփել, որ մարդ կարո՞ղ է լռել: Այո, քննադատում եմ ու շարունակելու եմ նույն ոճով: Թող բարի լինեն, մյուսներն էլ խոսեն, խայտառակություն է սա, ամոթ: Մասնագիտական հանձնաժողովը հենց դրա համար է, որ կարծիք հայտնի, քննարկի, ոչ թե մտածի, թե ԿԳՄՍ նախարարությունը ծանր է տանելու քննադատությունը, ու կաշկանդվի դիտարկումներ ներկայացնելուց»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ քանի դեռ կառավարման համակարգերը նորմալ չեն երկխոսում, կաշկանդվում են միմյանց աշխատանքի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելուց« որևէ էական առաջընթաց չի լինելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունն ակտիվորեն պատրաստվում է համայնքների խոշորացման նոր փուլին և խոշորացվող համայնքներում ընտրությունների կազմակերպմանը, որը, ըստ մեր աղբյուրի, կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Սա նշանակում է, որ օգոստոսին արտակարգ դրության ռեժիմը կարող է չերկարաձգվել: ՏԻՄ բոլոր ընտրությունները հետաձգվել էին արտակարգ դրության ռեժիմի պատճառով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական բախումները Տավուշում շատ մեծ միջազգային արձագանք ունեցան։ Ադրբեջանական կողմը, ռազմի դաշտում լուրջ անհաջողություններ ունենալով, փորձեց հակամարտության հարցը տեղափոխել նաև այլ հարթություններ։ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանը սկսել է օգտագործել իր ողջ դիվանագիտական զինանոցը։ Դրանով էր պայմանավորված նաև Թուրքիայի՝ չափից ավելի ակտիվությունը և այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից խիստ հակահայկական դիրքորոշումը։ Թուրքիային ձեռնտու է էսկալացիոն իրավիճակը Ադրբեջանի վրա իր ազդեցությունը մեծացնելու համար՝ հատկապես Նախիջևանի հատվածում։ Եվ դրանով է պայմանավորված, որ տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Թուրքիան Սոմալիից և Կատարից հետո մտադիր է իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել Նախիջևանում։ Պետք է նկատել, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով, որոնցում Թուրքիան պայման էր դրել, որ այդ տարածքը հետագայում չպետք է անցնի երրորդ կողմին՝ նկատի ունենալով Հայաստանին։


Խնդիրն այն է, որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Այնտեղ մեծ զարգացում է ապրել հայկական մշակույթը, որի վառ ապացույցն են Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը և ոչ միայն։ Սակայն ներկայումս Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանին։ Եվ Նախիջևանի բազմադարյա հայկական հետքը վերացնելու նպատակով է, որ Ադրբեջանը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգության՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։ Նախիջևանը անկլավային տարածք է, որը բաժանված է Ադրբեջանի ընդհանուր սահմանից, և դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է այն հարցը, թե ցանկանում է ցամաքային կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Սակայն թուրքական կողմը տարիներ շարունակ փորձում է օգտվել Նախիջևանի՝ անկլավային տարածք լինելու հանգամանքից ու այդ տարածքը, ինչքանով որ հնարավոր է, վերցնել իր վերահսկողության տակ։ Նախիջևանը Թուրքիայի համար կարող է դառնալ այն բանալին, որի միջոցով հնարավոր է հասնել տարածաշրջանային գերիշխանության։


Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե «Նախիջևանը Հայաստանի կողմից բռնազավթված է»։ Շատ վերլուծաբաններ կարծեցին, թե Էրդողանն ուղղակի շփոթել է և Արցախի փոխարեն Նախիջևան է ասել։ Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը շփոթել է, բայց նա դրանով ակնարկել է այն, ինչ կա իրենց մտքում։ Մեծ հաշվով Թուրքիային ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական բախումները շարունակվեն ու ավելի մեծ մասշտաբ ստանան՝ ընդգրկելով նաև Նախիջևանի հատվածը, որի ժամանակ էլ թուրքական կողմը առիթը կօգտագործի հակամարտության մեջ ներգրավվելու համար ու դրանով հնարավորություն կստանա բարձրացնել այդ ինքնավար հանրապետության տարածքում ռազմաբազա տեղակայելու և մշտական զորք ունենալու հարցը։ Բայց այս հարցում Թուրքիայի շահերը բախվում են տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկու երկրների՝ Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Նախ՝ Ռուսաստանը, որը Հարավային Կովկասը համարում է իր շահերի տեսանկյունից գերակա գոտի, հակված է թույլ չտալ, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա իր ազդեցության հաշվին։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/70259

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online