ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է խոցվել: Ադրբեջանական կայքերը լուրը տարածում են՝ կցելով լուսանկարներ։
«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։
Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,- գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69640