ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա հայտնել է, որ նիստին պետք է ներկա լիներ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, սակայն հիվանդ է։
"Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը։ Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է",- ասաց Քոչարյանը։
Հայաստանում հուլիսի 8-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, 520 առողջացում, 18 մահ: բացասական թեստերի թիվը 1548 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69128