Հայաստանը գնել է «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցի խմբաքանակ, որը շուրջ 10 օրից կհասնի Հայաստան։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական «Авифавир» դեղամիջոցը ձեռք բերելու համար, ինչպես նաև արդեն իսկ Ճապոնիայից ստացվել է «Фавипиравир»-ը, որն առաջիկայում կսկսեն օգտագործել։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ «Ռեմդեսիվիր» հակավիրուսիային դեղամիջոցի զանգվածային կլինիկական փորձարկումները հաստատել են դրա միանշանակ արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/69053