Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:
Ընդհանուր առմամբ մինչ այսօր կորոնավիրուսից մահացել է 477 մարդ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68916