«Հենց հիմա «Արմնյուզ»-ում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հեռուստաընկերության հաղորդավար Լիկա Թումանյանը:
«Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե բանավոր, թե գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։
Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»,- գրել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68887