Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների դիմումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն նյութերի նախապատրաստման և դրան ընթացք տրվելու համար:
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 30-ի առավոտյան, ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները Գլխավոր դատախազություն են ներկայացրել բողոք, որը վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ վերջին երկու տարիներին նախաձեռնած և իրականացրած իրավաքաղաքական գործընթացին: Բողոքի հիմնական առարկաններից է Սահմանադրական դատարանի շուրջ սետղծված իրավիճակը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/68811