Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Այսպիսի հորդորով է դիմել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»,- ասված է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66795