Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում այս պահին նիստ է ընթանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի ծեծկռտուքի ժամանակ գտնվում էր խորհրդարանում:
Էդմոն Մարուքյանը ևս մասնակցել է ԱԺ նախագահի աշխատասենյակում հրավիրված նիստին, որն արդեն լքել է և այս րոպեներին Լուսավոր Հայաստան խմբակցության նիստ է հրավիրել: Մարուքյանը լրագրողների որևէ հարցի չի պատասխանել:
Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը ԱԺ-ից, իրավիճակը բավականին լարված է:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք է տեղի ունեցել Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65631