Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը (լուսանկար)

Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել. եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով լուսանկար է հրապարակել:


Նա, նաեւ հավելել է. «Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։


Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։


Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»:


#ՊահպանիրԿանոնները #ԿանխիրՏարածումը



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65400