ԱՄՆ-ն Հայաստանին 2000 թեստ կտրամադրի

ԱՄՆ-ն Հայաստանին 2000 թեստ կտրամադրի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրեց 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով։

Այս միջոցներով կտրամադրվեն նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ։

Հայաստանը կստանա 2000 թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի վարակման 833 դեպք:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63904