Փաշինյանն ակնկալում է, որ Պուտինը կմիջամտի գազի սակագնի թանկացման հարցին

Ցավոք՝ գազի գինը շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների առարկա: Նախկինում ՀՀ կառավարությունը դա միշտ օգտագործել է քաղաքական նպատակներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ այսօր մենք այսպիսի իրավիճակների ենք բախվում նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանքով: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագինը բարձրացնելու ներկայացրած հայտին:


Հիշեցնելով, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայվի գազի գինը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը Փաշինյանն ասաց.


«Մենք առաջարկել ենք, որ բանակցություններ սկսենք գազի գինը նվազեցնելու ուղղությամբ: Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը՝ և՛ հումանիտար առումով, և տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել, գալ ընդհանուր հայտարարի: Եվ ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս պրոցեսին, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Թե՛ մեր հանրության, թե՛ կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել»,- ասաց նա:


Փաշինյանը նկատեց, թե անընդհատ խոսվում է դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչև օրս ռուսական գազի համար վճարվում է դոլարով: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկն է և այսօր ինքը դա կրկնել է, որ «ճիշտ կլինի գազի դիմաց ռուբլով վճարենք». «Դա ավելի տրամաբանական է: Հույս ունենանք, որ այս բանակցությունները հաջող կլինեն»,- ավելացրեց վարչապետը:


Նրա խոսքով, Հայաստանն այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունի, որը պետք է լուծվի:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63802

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online