ԱՄՆ-ն «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգեր են տեղակայել Իրաքում ամերիկյան ռազմակայաններում՝իրանական հրթիռներից պաշտպանվելու համար: Այդ մասին հայտնում են ամերիկյան և իրաքյան ռազմական աղբյուրները:
Պենտագոնի աղբյուրը նշել է, որ համակարգերից մեկը տեղակայվել է նախորդ շաբաթ Այն-Ասադում:
«Փեթրիոթի» մեկ այլ համալիր տեղակայվել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ քաղաքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63464