Արցախում այսօր՝ մարտի 31-ին, մեկնարկել են համապետական ընտրությունները:
Ժամը 08.00-ին բացվել են ընտրատեղամասերը. արցախցիները մասնակցում են նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63434