«Ոչ մի թիզ հող Ադրբեջանին». Արցախի նախագահի թեկնածուների մեսիջը

Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ նախագահի թեկնածուներն ուղիղ եթերում բանավիճել են և ներկայացրել են իրենց տեսլականը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված:


Բոլոր թեկնածուները ղարաբաղյան հարցի կարգավորման իրենց դիրքորոշումը հայտնելիս հստակ մեսիջ են հղել թե Արցախի ընտրողներին, թե Երևանին ու Բաքվին՝ոչ մի թիզ հող ադրբեջանական կողմին չի զիջվելու և Արցախի այսօրվա սահմանների փոփոխություն հնարավոր չէ հօգուտ Ադրբեջանի:


Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք անգամ հայտարարում էին, որ Արցախի սահմանները պետք է անցնեն Քուռ և Արաքս գետերով, այսինքն անգամ այսօրվա սահմանները պետք է փոփոխություն կրեն՝Բաքվին հող զիջելու մասին ոչ մի թեկնածու չէր հայտարարել:


Արցախյան ընտրություններում թեկնածուների այսպիսի կեցվածքը հստակ մեսիջ է առաջին հերթին Բաքվին՝Ադրբեջանը չպետք է հույս ունենա, թե բանակցությունների ընթացքում անվտանգության գոտին կամ 7 շրջանները հանձնվելու են նրանց: Դա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու այն թեզն, որ Արցախի հակամարտությունը չունի այս պահին դիվանագիտական լուծում, իսկ առկա սահմանների և ռազմական գծերի ստատուս-քվոյի փոփոխությունը միայն հանգեցնելու է նոր պատերազմի՝տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով:


Երկրորդ հստակ մեսիջը թեկնածուների կողմից ուղղված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով բանակցությունների է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝արցախցիները չեն պատրաստվում հող զիջել և Փաշինյանը բանակցություններում պետք է հղում անի նաև արցախցիների և նրա ռազմա-քաղաքական ղեկավարության, էլիտաների կարծիքին, որ այնտեղ չկան հող զիջող ուժեր և հասարակությունը չի հանդուրժելու որևէ տարածքային զիջում կամ ադրբեջանցիների վերադարձ:


Երրորդ մեսիջը թեկնածուների կողմից ուղղված էր արցախահայությանը, ովքեր ապրում են սահմանին և ամեն օր կարող են ենթարկվել ադրբեջանական զորքերի հարձակման: Թեկնածուների դիրքորոշումը կարևոր ազդակ էր հասարակությանը, որ նրանց անվտանգությունն ու այսօրվա սահմաններն երբեք կասկածի տակ չէր դրվելու՝պատերազմով անցած արցախյան հասարակության համար կարևոր են այնպիսի քաղաքական ղեկավարների առկայությունը, ում դիրքորոշումը լինելու է անզիջում:


Այսպիսով, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արցախյան ներքաղաքական դաշտի լանդշաֆտը հստակ է՝հասարակությունն ու թեկնածուները միասնական են «ոչ մի թիզ հող հակառակորդին» թեզի շուրջ, իսկ մանր տարաձայնություններն ու ծրագրերի տարբերությունները խոսում են քաղաքական պլյուրալիզմի և ժողովրդավարություն մասին:


Վարդան Վարդանյան


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63356

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online