ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանալու:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ կայանալիք նիստը հետաձգելու խնդրանքով:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ համարելով այն «ապօրինություն, անարդարություն»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63215