Փորձագետ. Սաուդյան Արաբիան պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը

Նավթի գների անկման ֆոնին պետք է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: Սակայն այդ մեխանիզմը նույնպես չի օգնելու բարձրացնել նավթի գները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բեն Էյրիսը:


Նա նշել է, որ նավթի արդյունահանման ծավալների ավելացումը նվազեցնում է եկամուտները:


Ըստ նրա, Սաուդյան Արաբիան այժմ պետք է օգտվի պահուստներից, որպեսզի լրացնի կորուստները, սակայն դա իր հերթին հանգեցնելու է արժույթի անկայունությանն ու ճգնաժամի:


Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն, ինչը նրանք մինչև այս պահը չէին անում՝բոլոր խնդիրները դրանից են գալիս:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63109