Իրանում նոր կորոնավիրուսով հիվանդների, ինչպես նաև դրանից մահերի թիվը նվազել է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Տարբեր մարզերի հիվանդանոցներ ընդունված հիվանդների թիվը նվազել է: Նվազել է նաև մահացությունների թիվը»,- ասել է նա, հայտնում է IRNA-ն:
Ռոհանին նշել է, որ իշխանությունների կողմից իրականացված մեթոդները «արդյունավետ են եղել»:
Վարակի հետագա տարածման դեմ հիմնական մեթոդը նա նշել է մարդկանց տանից քիչ դուրս գալու հանգամանքը: «Եթե տանը 10 մարդ կա, ապա կարևոր է, որ ընդամենը մեկը տանից դուրս գա ու գնումներ կատարի ամբողջ ընտանիքի համար», - խորհուրդ է տվել Իրանի նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63012