Մամուլ. Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց: Մասնավորապես, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ, կոնորավիրուսի հետ կապված, իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձեւավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը եւ ռազմավարությունը պետք է լինի հետեւյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք եւ ձեւավորենք, այսպես ասած, ազատ եւ անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաեւ հետեւելով իրադարձություններին», – ասաց Փաշինյանը:


Վարչապետի այս հայտարարությունը կարող է երկիմաստ ընկալվել՝ կա՛մ խոսքը պարզապես կորոնավիրուսային իրավիճակին է վերաբերում, կա՛մ էլ հենց արտակարգ դրությանը: Ամեն դեպքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տեւել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,- ասվում է հոդվածում: Միեւնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, եւ կրկին՝ 30-օրով»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով պայմանավորված չեղարկվել են գրեթե բոլոր պետական այցերն ու գործուղումները: Պատգամավորներին և պաշտոնյաներին ասվել է, որ այդ արգելքը գործելու է առնվազն մինչև հունիս: Այս արգելքի արդյունքում պետական բյուջեն կտնտեսի հարյուր միլիոնավոր դրամներ»:


«Իրատես» թերթը գրում է. «Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին: Չար լեզուներն ասում են, որ Ալեքսանյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկույթին նույնպես գումար է փոխանցել, ու հիմա, ըստ երեւույթին, առիթը բաց չի թողնում իշխանությանը նվիրաբերած գումարը ժողովրդի միջոցով հետ գանձելու: Ցավոք, այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Ալեքսանյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Իսկ նրա ընտանիքին պատկանող դեղատները (հանրապետության մյուս դեղատների նման) այս օրերին աստղաբաշխական թվերով են վաճառում բժշկական դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը: Եթե մինչեւ կորոնավիրուսը դիմակն արժեր 20-50 դրամ, ապա ամեաէժանն այժմ 250 դրամ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Իրատեսի» հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը 44 անուն պարենային ապրանքների, դիմակների, ախտահանիչ նյութերի գների եւ պաշարների մոնիտորինգ է իրականացնում, բայց եւ նշեց՝ գների վերահսկողության առումով իրենք ոչինչ անել չեն կարող:


Նորից Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում մի քանի օր առաջ վարունգն ու պոմիդորը վաճառվել են կիլոգրամը 4000 ու 6000 դրամով: «Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, եւ խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսավարողների նկատմամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,- նշեց մեր զրուցակիցը: Սուպերմարկետներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկաձավարը, օրինակ, թանկացել է 80, մսամթերքի տարբեր տեսակներ՝ մինչեւ 450 դրամով: «Պարենային ապրանքներից թանկացել են հատկապես այն մթերքները, որ պիտանիության ավելի երկար ժամկետ ունեն, օրինակ, կիսաեփած ու կիսաապխտած երշիկները, նրբերշիկները եւ այլն: Թանկացել են ալյուրն ու ձեթը, «սալը», հավկիթը եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: «Իրատեսը» տեղեկացավ նաեւ, որ սուպերմարկետներից շատերը թանկացրել են նաեւ այն ապրանքների գները, որ դեռ ամիսներ առաջ են պահեստավորել ու հիմա, օգտվելով մարդկանց խուճապի մատնվելու հանգամանքից, օրինակ դեռ երկու-երեք ամիս առաջ ձեռք բերած ալյուրը ավելի բարձր գնով են վաճառում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն եւ նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։ Ավելին, քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից եւ ինչպես է այդ կապն իրականացվում։ Չի կատարվում նաեւ օնլայն որեւէ խորհրդակցություն։ 3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։ Հայկն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։ Մինչդեռ միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ աշխարհի շատ երկրների մեծ քաղաքների քաղաքապետերն, ում հետ նա սիրում է համեմատվել, իրենք են կազմակերպում վարակի դեմ հիմնական պայքարը, անձամբ հանդիպումներ են ունենում, օպերատիվ լուծումներ են տալիս, շրջում են քաղաքի տարբեր վայրերում՝ վտանգելով իրենց կյանքը, իսկ Մարությանը բացակա է։ Նա նույնիսկ վարչապետի Երեւանյան շրջայցին չէր մասնակցում։ Հիմա էլ կամ չի գնում աշխտանքի կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի։ Երեւանը արժանի չի նման վախվորած քաղաքապետի, ում համար իր վարակվելու վտանգը վեր է ամեն ինչից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած արտակարգ դրությանը և պարետատան նախազգուշացումներին, նույնիսկ հանրային տրանսպորտում մարդիկ չեն կրում պաշտպանիչ դիմակներ: Մինչդեռ այդ դիմակները անհրաժեշտ են ոչ միայն դրանց կրողներին վարակից պաշտպանելու, այլ նաև շրջապատին հնարավոր վարակի աղբյուրից պաշտպանելու համար: Այսինքն՝ եթե մարդը չի մտածում իր անձնական պաշտպանվածության մասին, նա պարտավոր է մտածել իրեն շրջապատողների մասին:Աշխարհի բազմաթիվ երկրներում հանրային տրանսպորտի գործունեությունը, այդ թվում և մետրոյինը դադարեցվել է, Հայաստանում նման արգելք չկա, բայց դա չի նշանակում, որ հանրային տրանսպորտը պետք է դառնա վարակի տարածման միջոց»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, եւ երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներսում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նաեւ զրույցների ժամանակ պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել: Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը քննարկել էր դեռ խմբակցության մարտի 21-ին կայացած նիստում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ ԱԺ խորհրդի երեկվա նիստն է մի քանի րոպե տեւել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն ներկայացրել է հերթական նիստերի օրակարգը, որը հաստատվել է առանց հարցերի կամ ելույթների: Հավելենք, որ այսօրվա նիստի օրակարգում լինելու են երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, որոնց քննարկումը հիմնականում ժամանակատար չէ: Խորհրդարանի քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթինգի նախագիծ անվանումը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, և անհատ պատգամավորներին ևս հնարավորություն տալ առաջին ընթերցում անցած օրենքների նախագծերի հետ կապված առաջարկներ ներկայացնել: Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն միայն խմբակցությունները, սակայն արդեն այսօր խորհրդարանում կան երկու անկախ պատգամավորներ, և բացի այդ՝ հնարավոր են դեպքեր, երբ խմբակցությունում ընդգրկված պատգամավորը ուզում է անհատական կարգով առաջարկներ ներկայացնել, ինչը գործող օրենսդրությամբ արգելված է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հետ է կանչվել, դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը: Լուրեր տարածվեցին, որ դեսպանի փոփոխությունը պայմանավորված է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի Բրազիլիա կատարած այցով եւ երկրի առաջին տիկին Բոլսոնորուի հետ կայացած ջերմ հանդիպմամբ, որից հետո լուրեր տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը վարակված է, ինչը հետագայում ժխտվեց, ինչպես ժխտեցին Աննա Հակոբյանի դերակատարությունը դեսպանի փոփոխության հարցում: Հարցին` ինչո՞վ էր պայմանավորված Գալոյանի հետկանչը, որը 2014 թվականից Բրազիլիայում ՀՀ դեսպանն էր, ԱԳ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «ԱԳՆ-ում գործում է ռոտացիոն բնականոն ընթացակարգ, եւ այդ փոփոխությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»:


«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաեւ «Այո»-ի նախընտրական բուկլետում: «Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել եւ քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաեւ այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ: Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների, 2019թ.-ի դեկտեմբերին 2018թ.-ի ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281ով: Միեւնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը եւ ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք»: ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաեւ 2018թ.-ի ապրիլի դրությամբ եւ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը: Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից եւ արտակարգ դրության թելադրած պայմաններից: Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, ով վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում եւ վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով: Ի դեպ, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ 27-ամյա որդու մահվան կապակցությամբ հոգեհանգիստ չի արել նաեւ Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու։ Կիրակի օրը լրանում էր թեկնածությունները հանելու ժամկետը, սակայն ոչ մեկը չհանեց։ Իսկ թեկնածուների լեքսիկոնն օր-օրի ավելի է կոշտանում։ Մեր զրույցում Արցախի նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղիղ տեքստով ասաց, որ Բակո Սահակյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թեկնածուները երկուսն են՝ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան։ Ինչ վերաբերում է իրեն եւ իր հնչեցրած քննադատություններին, ապա կրկնեց․ «․․․այն հայտարարությունները, որ ես ի լուր աշխարհի արել եմ՝ համատեղ բնակության ծրագրի մասին, որեւէ հակափաստարկ առայսօր Հայաստանի եւ Արցախի քաղաքական իշխանության կողմից չեմ լսել, չեմ տեսել։ Ավելին՝ պնդում եմ, որ Բրատիսլավայում, Ժնեւում, Մյունխենում քննարկվել են համատեղ բնակության փաթեթի բոլոր դետալները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կանխազգալով իր պարտությունը՝ ամբողջ հույսը դրել է կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունները հետաձգելու վրա: Որքան հետաձգվեն ընտրությունները, այնքան կհետաձգվի պարտությունը, և Բալասանյանը հնարավորություն կունենա ավելի երկար վայելելու հովանավորչական գումարները: Բալասանյանը դիմում է տարբեր քաղաքական ուժերի և գործիչների, որպեսզի նրանք միջնորդեն ընտրությունների հետաձգման հարցում, սակայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հասկացրել է, որ դրա համար հիմքեր չկան՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնպես որ, հաջորդ շաբաթ նշանակված ընտրությունները կկայանան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել եւ քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։ Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչեւ Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։ Կա մեկ այլ նրբություն եւս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»: Պատժիչ գործողությո՞ւն էր ԱՄՆ-ի կողմից՝ «կարմիր քա՞րտ»: «Պատժիչ կարելի է ասել, բայց որեւէ գույնի քարտի խնդիր չկա»: Տեղեկություն տարածվեց, որ այդ ծրագիրը փոխարինվելու է «ժողովորդին խաղաղության նախապատրաստելու» ծրագրով, ինչը փախստականների վերադարձ է նաեւ ենթադրում։ «Շատ հավանական է, որ այդ ծրագիրը դառնա խաղաղության նախապատրաստման, հետաքրքիրն այլ բան է, որ մեր ժողովրդին «պատրաստում» են, Ադրբեջանին` ոչ, ինչն ամբողջովին տեղավորվում է դեսպան Միլզի՝ հրաժեշտից առաջ արած հայտարարության մեջ»: Նոր ծրագրով տրամադրվելիք գումարը նո՞ւյնն է լինելու։ «Ականազերծման համար տարեկան 1-1,5 մլն դոլար էր հատկացվում, չի բացառվում, որ խաղաղության նախապատրաստման գումարն ավելի մեծ լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա եւ տեղակալ Մենուա Հովսեփյանը առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որեւէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել: Նկատենք, որ սա Գորիսի քաղաքապետի շուրջ առկա միակ պատմությունը չէ, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Նույնիսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի դեպքեր են եղել, երբ քաղաքապետին հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Սակայն սա էլ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաեւ 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, եւ իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ: Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով` չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին եւ բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել: Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով, հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը:  Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից` հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով եւ հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչեւ երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել եւ բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է: Ըստ նախարարի, տեղում եւս որոշ ախտահանիչներ են արտադրվում: Մասնավորապես` Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ»:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62957

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel