Արևելագետ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփին նավթային դաշինք ստեղծել Սաուդյան Արաբիայի հետ:
Նա նշել է, որ 80-ականներին ԱՄՆ-Սաուդյան Արաբիա միությունը հարվածել է հայրենական ու համաշխարհային տնտեսությանը:
Ըստ նրա, ԱՄՆ-Սաուդյան Արաբիա միությունը խաղադաշտ է, որտեղ Թրամփը ցանկանում է հաղթանակ տանել:
Նրա խոսքով, վերջնանպատակը՝ՕՊԵԿ-ի կազմաքանդումն է:
Սատանովսկին հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է մեկ հարվածով երկու «նապաստակ» խոցել՝ՌԴ-ին ու ՕՊԵԿ-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62883