Պարսից ծոցի երկրները ճգնաժամի եզրին են՝նավթի գների պատճառով

Երեք քուվեյթյան նավթային ոլորտի փորձագետներ զգուշացնում են Պարսից ծոցի երկրներին այսպես կոչված սև սցենարից՝Սաուդյան Արաբիայի և ՌԴ-ի միջև նավթային պատերազմից: Եթե ԱՄՆ-ն չմիջամտի և վերջ չդնի այդ հակամարտությանը, ապա այն կարող է դեռ երկար շարունակվել:


Ըստ փորձագետների, նավթի գները կիջնեն մինչև մեկ բարելի համար 10 դոլարի, իսկ դա նշանակում է մեծ կորուստներ Ծոցի երկրների համար, այդ մասին հղում անելով Al Jazeera-ին փոխանցում է inosmi.ru կայքը:


Տնտեսագետ Տալյալ ալ-Բազալին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները կարող են այսօրվա ճգնաժամից օգտվել և ստեղծել սեփական ՕՊԵԿ-ը՝իրենց տարածաշրջանի համար, որն անկախ կլինի ՌԴ-ից ու Մեքսիկայից:


Ըստ նրա, այս պարագայում նրանց կհսկեն համաշխարհային նավթի պաշարների մոտ 53 տոկոսը և արդյունահանման մոտ 26 տոկոսը, ինչը նրանց թույլ կտա ամբողջովին հսկել գները:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62792