Ուկրաինան Ղրիմում մայիսի 3-ին սադրանք է նախապատրաստում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ պատրաստվում է նոր սադրանք՝ մայիսի 3-ին «Արշավ դեպի Ղրիմ», որի կազմակերպիչն, այսպես կոչված, «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսն» է: Նրանք պատրաստվում են բառացիորեն ներխուժել թերակղզի՝ Ռուսաստանի պետական սահմանի ողջ երկայնքով», - ասել է դիվանագետը:
Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են արշավ կազմակերպել դեպի թերակղզի:
Չուբարովը հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ: Նրա ղեկավարած կառույցը 2016թ.-ին ՌԴ-ում հայտարարված է ծայրահեղական կազմակերպություն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62746