Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում՝ Հայաստանում հաստատվել է ևս 8 դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
"Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս պահին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ", - ասված է հաղորդգրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62636