Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավարը

Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը: Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ-ը։


Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հարությունյանը փոխանցվել է Տվերի տարածքային դատախազություն` նրան Հայաստանին արտահանձնելու նպատակով:


ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթաց։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62337