Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը:
Նշենք, որ քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ևս երկու հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպք: Այսպիսով Հայաստանում վարակվածների թիվը հասավ 8-ի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62248