Փորձագետ. Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ քաղաքական հակամարտություն ՌԴ-ի հետ

Անկարայի հարաբերությունները Մոսկվայի և այլ գործընկերների հետ բավականին բարդ են և բազմակողմ: Տնտեսական համագործակցությունը շարժվում է մեկ տրամաբանությամբ, քաղաքականը՝մեկ այլ: Էներգետիկ համագործակցության առումով կյանքի է կոչվել Թուրքական հոսք գազամուղը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մատեուշ Հուդզյակը:


Նա նշել է, որ սիրիական հարցում Անկարան գիտակցել է, որ ՌԴ այն տերությունն է, որի հետ Սիրիայում պետք է հաշվի նստել և առանց Մոսկվայի անհնար է կարգավորել հարցը, այդ մասին հղում անելով Polskie Radio-ին հայտնում է inosmi.ru-ն:


Ըստ նրա, Թուրքիան ռազմական առումով կարող է հաղթել Ասադին և գրավել Իդլիբը, սակայն այս դեպքում թուրքերը կբախվեն ՌԴ-ի հետ:


Նա հավելել է, որ Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ քաղաքական հակամարտություն ՌԴ-ի հետ:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62102