Իրանում նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 8 հազար դեպք է գրանցվել, 291 մարդ մահացել է: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք.
«Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8042-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 54 մարդ, ընդհպանուր առմամբ մահացածների թիվը 291 է»,-գրել Է նա Twitter-ում:
Նշենք, որ մեկ օրում մահացածների թվի աճը ամենաբարձրն է փետրվարի 19-ից ի վեր, երբ Իրանը պաշտոնապես հայտարարեց երկրում կորոնավիրուսի մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62021