Վրաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու չորրորդ դեպքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն:
Խոսքը 44-ամյա Վրաստանի քաղաքացու մասին է, ով վերադարձել է Իտալիայից:
«Նա կիրակի է ժամանել և գրեթե առանց որևէ նշանների: Ավելի ուշ նա ջերմել է և անձամբ դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտնել է պաշտոնյան:
Մինչ այս Վրաստանում կորոնավիրուսը ախտորոշվել էր երեք քաղաքացու մոտ՝ Իրան այցելած երկու տղամարդու, ինչպես նաև մի երիտասարդ կնոջ, ով վերադարձել էր Իտալիայից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61733