Փորձագետ.Ասադն ու Հաֆթարն ունեն ընդհանուր թշնամի՝Թուրքիան

Արևելյան Լիբիայի իշխանությունները Սիրիայի մայրաքաղաքում դեսպանատուն են բացել: Լիբիական և սիրիական կառավարությունները չեն թաքցնում, որ վերականգնում են դիվանագիտական կապերը՝թուրքական քաղաքականությանը դիմագրավելու համար:


Փորձագետ Կիրիլ Սեմյոնովը հայտարարել է, որ երկու կառավարությունները ցուցադրեցին, որ պատրաստ են համատեղ գործողությունների ընդդեմ Թուրքիայի:


Ըստ նրա, Դամասկոսն ու Թոբրուկը համախմբվում են, քանի որ ունեն մեկ ընդհանուր թշնամի՝Թուրքիան, որի հետ Ասադն ու Հաֆթարը գտնվում են պատերազմական վիճակում:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61636