Պատգամավորները որոշել են խմբագրել տնտեսության կանոնները. Ասատրյանը խորհուրդ չի տալիս

Վարկերի տոկոսների սահմանափակումը կարող է չարիք դառնալ Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի համար: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտնել է Կենտրոնական բանկի 1994-98 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը:


Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Արտակ Մանուկյանի՝ բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 25,6%-ը: Կենտրոնական բանկի 1994-1998 թթ․ նախագահ Բագրատ Ասարտյանն այս նախաձեռնությունը մտահոգիչ է համարում։


2020-ի հունվարին, համաձայն ԿԲ-ի տվյալների, Հայաստանում գործող 39 վարկային կազմակերպությունները տրամադրել են 433 մլրդ դրամի վարկ: Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում բանկերի տրամադրած ընդհանուր վարկերի հանրագումարը կազմել է 3,6 տրիլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում առաջին տեղում ֆինանսական ու ապահովագրական ծառայությունների համար տրվող վարկերն են՝ շուրջ 160 մլն դրամ, երկրորդ տեղում սպառողական վարկեն են՝ 102 մլն դրամ, իսկ երրորդ տեղում գյուղատնտեսությունը՝ 64 մլն դրամ:


Բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու նախագծի հեղինակները նկատում են, որ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի և փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը պահպանելով հանդերձ` օգտագործել օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ՝ երբեմն շուրջ երկու անգամ գերազանցելով բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Խոսքը մասնավորապես գործառնական ծախսերի, փաստացի և իրական տոկոսադրույքի, սպասարկման ծախսի մասին է:


Բագրատ Ասատրյանը կարծում է, որ Քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է ոլորտը և հավելյան օրենսդրական փոփոխությունների կարիք չկա: «Մենք ունենք նորմալ օրենսդրություն, և նոր սահմանափակումներ դնելը այստեղ ուղղակի խոչընդոտելու է ոլորտի զարգացումը, այսինքն՝ ֆինանսական միջնորդության, վարկային շուկայի և այլն», - ասաց նա՝ հավելելով, որ սա կարող է համակարգից դուրս բերել շրջանառությունը, և այն գնա ստվեր։


«Զարգանալու է վաշխառուների ինստիտուտը, որը այսօր էլ կա», - զգուշացնում է Ասատրյանն ու հավելում. «Թող ավելի ուշադիր լինեն այ այս դաշտի նկատմամբ։ Հետո մենք այսօրվա ժամանակակից միջազգային փորձը գիտենք՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա․ այդ «թանկ փող» ասածը ամեն տեղ կա, միկրովարկավորման ինստիտուտն ամեն տեղ կա, և դա ոչ մի բանով դու չես կարող փոխարինել: Այլ բան է, որ պետք է հստակ այն սահմանել որպես ուրույն պրոդուկտ, որը պետք է ունենա հստակ հատկանիշներ: Փաթեթավորման մասին է խոսքը»։


Նա խորհուրդ է տալիս աշխատել փողի էժանացման ուղղությամբ: «Այստեղ պետությունը շատ անելիքներ ունի, բայց հիմնական անելիքը համակարգային փոփոխություններն են՝ թույլ տվեք, որ փողն աշխատի։ Սահմանափակելով՝ դուք ոչ մի լուծում չեք տալու։ Ենթադրենք՝ բանկերը կամ վարկային կազմակերպությունները կհետևեն նոր կարգավորումներին (դրանց ընդունվելու դեպքում), բայց փողի գինն իրականում շատ ավելի բարձր կլինի, որովհետև այդ ռիսկը կտեղափոխվի նաև արդեն իրավական դաշտ, և սուբյեկտներն արդեն կաշխատեն շատ ավելի բարձր գնով։ Այդպես չի կարելի մոտենալ», - նշում է նա:


Նրա խոսքով, վարկը բանկի կամ վարկային կազմակերպության արտադրանք է, և այստեղ խոչընդոտներ դնել պետք չէ: «Պետք է պահանջներ դնել։ Գովազներ կան, որ ասում են՝ «եկեք, անմիջապես այսքան վերցրեք», այդպիսի գովազդների դեմն առեք», - ասաց նա՝ նշելով, որ ինստիտուցիոնալ առումով «թանկ փողի» շուկան պե՛տք է լինի, «ինքն այն ճիպոտն է, որը պետք է բզի»։ «Էլ չեմ ասում, որ տնտեսական ռիսկ ասածը միշտ էլ կա», - նկատում է փորձագետը՝ նշելով, որ պետք է սկսել բարձրացնել հասարակության ֆինանսական գրագիտությունը:


«Ես միշտ ասում եմ, բերեք այս սեգմենտները մտցնենք դպրոցական ծրագրում։ Մենք մի նոր հասարակություն ենք դարձել, և յուրաքանչյուր անձ վաղը, մյուս օրը դառնում է տնտեսվարող սուբյեկտ: Նա բախվելու է տնտեսական բոլոր ռիսկերի հետ։ Դպրոցից՝ 1-ինից 3-րդ դասարանից, մենք պետք է սովորեցնենք այդ ֆինանսական տարրերը», - ընդգծում է մասնագետը։


Վերջում նա կրկնում է, որ անհեթեթություն է սահմանափակումների ճանապահով գնալը։ «Ոչ էլ պետք է գայթակղել հասարակությանը, որ մենք այսպիսի լավ լուծումներ ենք տալիս։ Սա արատավոր լուծում է, սա չարիք է դառնալու թե՛ տնտեսության․ թե՛ հասարակության և թե՛ բանկային համակարգի համար: Եթե ուզում են տնտեսության օրենքները խմբագրել, թող փորձեն, բայց իմաստ չունեցող բան է», - եզրափակեց նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61497

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel