Արևելագետն՝ Իդլիբի մասին.Էրդողանը կտեսնի թուրք զինվորների հարյուրավոր դագաղներ

Թուրքական բանակն Իդլիբում կյանքի է կոչում սողացող պատերազմի ռազմավարությունն ու Էրդողանն այժմ պետք է պատասխան տա իր գործընկերներին թե Աստանայի համաձայնագրի շրջանակներում, թե ՆԱՏՕ-ում: Այդ մասին հայտարարել է արևելագետ Անդրեյ Օնտիկովը:


Նա նշել է, որ մաշտաբային ռազմական գործողությունները Սիրիայի դեմ թուրքերի համար հղի են բազմաթիվ վտանգներով՝Էրդողանը դա շատ լավ գիտակցում է:


Ըստ նրա, եթե Էրդողանը չդադարի իր գործողությունները, ապա թուրք զինվորների դագաղները հարյուրներով կտեղափոխվեն Սիրիայից դեպի Թուրքիա:


Նա հավելել է, որ սիրիական բանակն ունի մարտական փորձ, նրանց աջակցում են Հզբոլահն ու իրանցիները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61442