Թեհրանից ժամանեց հերթական և, կարծես թե, այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։
Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։
Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61375