Փաշինյանի բանաձևն Արցախի հարցում.Հզոր բանակ, ուժեղ տնտեսություն և դեմոկրատիա

«Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել»: Այդ մասին Ստեփանակերտում տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանի մեսիջն ուղղված է Արցախի հասարակությանը՝ՀՀ-ն, անկախ Երևանում քաղաքական թիմի և ղեկավարության փոփոխությունից, շարունակելու է մնալ Արցախի անվտանգության, այդ թվում ռազմական, գլխավոր երաշխավորն ու այդ մեսիջը պետք է հստակ գիտակցեն նաև Ադրբեջանում: Արցախ-ՀՀ տարաձայնություններ չպետք է փնտրել՝պատերազմի դեպքում ՀՀ-ի ու Արցախի հասարակությունները բռունցքվելու ու համախմբվելու են այդ պահին գործող իշխանությունների շուրջ և միասնաբար դիմագրավեն արտաքին սպառնալիքներին:


Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է:


«Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել», - նշել է նա:


ՀՀ վարչապետը գտնվելով Արցախում նաև որոշակի ռևերանս է անում արցախյան գեներալիտետին՝ընդգծելով բանակի դերն ու նշանակությունն Արցախի կյանքում: Գեներալիտետը, իսկ Արցախում դա պատերազմով անցած գեներալիտետ է, միշտ էլ զգալի դերակատարում է ունեցել պետության բոլոր օղակներում և ոլորտներում, ինչպես նաև բարձր վարկանիշ ունի հասարակության աչքում: Փաշինյանն ընդգծելով բանակների դերը նաև մեսիջ է հղում Մինսկի խմբին ու Բաքվին, ինչքան էլ լինեն արտաքին երաշխավորություններ՝անվտանգության առումով ՀՀ-ն ու Արցախը հույսը դնելու են միայն իրենց բանակների մարտունակության վրա:


«Մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր», - նշել է Փաշինյանը:


Փաշինյանը գիտակցում է, որ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին դիմագրավելու ու Արցախում բնակչության թվաքանակի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է ունենալ արտաքին առկա մարտահրավերներին դիմագրավելու ներուժ ունեցող տնտեսություն: Այսօրվա տնտեսական վիճակը չնայած որոշակի դրական դիմամիկայի ունի բազմաթիվ խնդիրներ՝այդ թվում աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, մարզերի ու գյուղական շրջանների համաչափ զարգացման առումով: Տնտեսությունը պետք է լինի նաև դեմոգրաֆիկ առկա սպառնալիքների լուծման բանալիներից մեկը կամ բազիսը, որի վրա պետությունը պետք է մշակի դեմոգրաֆիական հստակ ռազմավարություն՝թե ՀՀ-ում, թե Արցախում:


Անդրադառնալով Արցախում առաջիկայում կայանալիք ընտրություններին Փաշինյանը նշել է, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի և Ադրբեջանի միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։


Փաշինյանը ցանկանում է Արցախում տեսնել ազատ և թափանցիկ՝մրցակցային ընտրություններ, ինչը պետք է ժողովրդավարության առումով տարբերվի Ադրբեջանում վերջերս կայացած և միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների կողմից ֆիքսված խայտառակ ընտրությունների հետ՝թե ԶԼՄ-ների, ընդդիմության ճնշման առումով, թե լցոնումների և վարչական ռեսուրսների կիրառման: Փաշինյանն ուղիղ չի աջակցում թեկնածուներից որևէ մեկին, սակայն Արցախում գտնվելով պահանջում է իշխանություններից ապահովել ազատ, ժողովրդավարական ընտրություններ, որպեսզի Արցախի նոր իշխանությունները չունենան լեգիտիմության խնդիր:


Այսպիսով, Փաշինյանի մեսիջներն երեքն են՝Արցախի անվտանգությունն երաշխավորելու են մարտունակ բանակը, տնտեսությունն ու ժողովրդավարությունը, իսկ ՀՀ-ն շարունակելու է մնալ վերոնշյալ գործոնների երաշխավորն ու աջակիցը:


Վարդան Վարդանյան


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60939

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel