Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կենսունակ է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ելույթ ունենալով կառավարության նիստում Ռոհանին ասել է, որ այն, որ միջազգային դատարանը որոշում է ընդունում ԱՄՆ-ի դեմ և ասում, որ պատժամիջոցները սխալ են, վկայությունն է այն բանի, որ գործարքը դեռևս գործուն է:
«Առկա վախը այն իրադրության համար, որին մի քանի ամսից կբերի միջուկային գործարքը, վկայում է, որ համաձայնագիրը գործուն է»,-ընդգծել է երկրի նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60695