«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները զանգվածային հարձակման փորձ են ձեռնակել Իդլիբի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված սիրիական զորքերի ուղղությամբ:
Իդլիբի հարավ-արեւելքում սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման եւ դաշնակիցների զանգվածային հարձակումը:
Աբու-Դաֆնա գյուղի մոտ զինված բախումների ժամանակ ահաբեկիչները ծանր զենքեր են կիրառել: Սիրիական բանակի զինվորները ահաբեկիչներին ստիպել են մեծ կորուստներ կրելով նահանջել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58744