Չեխիան հանձնում է «Գոնսալեսին». ոստիկանությունը կազմակերպում է Նարեկ Սարգսյանի տեղափոխումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

«Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»,- գրել է նա:


Հիշեցնենք, Նարեկ Սարգսյանի հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:


Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին որոշում է կայացրել հունիսին:


Նշենք, որ Սարգսյանը 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ:  


Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57077