Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը որոշել է մասնակցել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին:
«Երկար քննարկումներից հետո մենք եզրահանգեցինք, որ ներկայիս հասարակական-քաղաքական պայմաններում ընտրություններին մասնակցելը կհամապատասխանի ժողովրդի շահերին», - հայտարարել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին:
Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են 2020-ի փետրվարի 9-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56972