Սուրեն Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավար: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա իր նիստում:
Հիշեցնենք, Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու համար։ Facebook-ի իր էջում նա գրել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Նա նաև նշել էր, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56850