Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը նպաստելու է Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առևտրի ծավալի մեծացմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Բավիթլունգ Վանլալվավնան:
Նա նշել է, որ Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր և առանցքային մասնակիցն է:
«Մենք կարծում ենք, որ տվյալ միջանցքի ամբողջովին գործարկումը կնպաստի Հնդկաստանի և Ադրբեջանի միջև կապի բարելավմանը: Նախագծի ավարտը զգալիորեն կհեշտացնի բեռների փոխադրումը և կնպաստի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական կապերի բարելավմանը», - ասել է դեսպանը:
Ենթադրվում է, որ Մումբայից դեպի Մոսկվա բեռների փոխադրման ժամկետը Հյուսիս-Հարավ երթուղով կկրճատվի 40 տոկոսով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56537