Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իշխանության ներկայացուցիչներից պահանջել է կրկնապատկել ուշադրությունը, որպեսզի ապահովվի աշխատանքի արդյունավետությունն ընդդիմության բողոքների ֆոնին:
«Վերջին օրերի ընթացքում ակնառու է, որ անպատասխանատու քաղաքական գործիչների բոլոր դեստրուկտիվ գործողությունների նպատակը պետության արգելափակումն է: Նրանց գործողությունները չեն նշանակում պետական ինստիտուտների արգելափակում: Դա նշանակում է ամբողջ պետության արգելափակում, ուստի ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կրկնապատկի ուշադրությունը, կենտրոնացումը, որպեսզի ամեն օր սովորական ռեժիմով շարունակենք պետական հաստատությունների արդյունավետ աշխատանքը»,- ասել է Գախարիան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56521