Amnesty International. Իրանում ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել

Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:


«Տեսագրությունները, ականատեսների վկայություններն ու Իրանից դուրս գործող ակտիվիստներից ստացած տեղեկություններն Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սպանությունների սարսափելի տեսարան են ի հայտ բերում»,-ասել են կազմակերպությունում:


Կազմակերպությունը համարում է, որ զոհերի թիվը շատ ավելին կարող է լինել: Ըստ որոշ տվյալների, առնվազն 200 մարդ է զոհվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56180