ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիայի նախագահին առաջարկված 100 միլիարդ դոլարի առևտրային գործարքը փորձ է ճնշելու թուրքերին և գնելու Անկարայի լոյալությունը Սիրիայում քրդական ծայրահեղականների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիկտոր Լիտովկինը:
Նա նշել է, որ հակաքրդական քայլերով թուրքերը կոտրում են ԱՄՆ-ի ռազմավարությունը Սիրիայում: Ըստ նրա, ԱՄՆ-ն ամեն կերպ՝այդ թվում կաշառքով փորձում է հետ վերադարձնել Թուրքիային իր արտաքին քաղաքականության ուղեծիր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55863