Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. վարչապետ

Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետեւից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար ՀՀ բյուջեից գումար հատկացնելուն։


Փաշինյանն ասաց, որ ֆինանսավորման որոշումների կայացման փուլում ինքն այդ որոշումներից տեղյակ չի եղել եւ իմացել է վերջերս ու ինքն իրեն հարց է տվել․ եթե զեկուցեին, ասեին՝ այսպիսի ֆիլմ է ստեղծվում, ֆինանսավորվում է 10 տարբեր սուբյեկտների կողմից եւ ակնկալվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 14 տոկոսով պետք է ֆինանսավորի, ինքն ինչպե՞ս կառաջնորդվեր։ Վարչապետը պատասխանեց, որ կառաջնորդվեր հետեւյալ տրամաբանությամբ․


«Ֆիլմն ո՞ւմ մասին է, մի մարդու մասին, որը եվրոպայի եռակի չեմպիոն եւ ռեկորդակիր է, որի ռեկորդը մինչեւ հիմա շարունակում է գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին ՀՀ դրոշը երեք անգամ բարձրացել է, հիմնը երեք անգամ հնչել է։ Մարդը ունեցել է պրոբլեմ, որը նորություն չէ մեր իրականության մեջ եւ նույնիսկ մեր բառապաշարի մեջ այդ պրոբլեմն ունի կոնկրետ նկարագրում, բառը ես հիմա չեմ կրկնի, որովհետեւ ժամանակի ընթացքում վատ իմիջ ունի, այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին։ Մարդը, որի պատվին երեք անգամ հիմն է հնչել, դիմավորել ենք, դափնեպսակներ ենք շնորհել, գովել ենք, մրցանակներ տվել, դրա պատճառով հասել է ինքնասպանության եզրին, որովհետեւ սկզբից թիմակիցները, հետո մարզիչները սկսել են իմանալ խնդրի մասին, եւ նա հասկացել է՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է, հետո հասկացել է, որ դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է, որ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս էդ պրոբլեմը լուծելու։ Չնայած մարդիկ ասում են՝ եթե այդպիսին է ստեղծվել․․․ կներեք, երեխեք կան՝ սրտի արատով են ստեղծվում, եկեք թողենք՝ ոնց կա, տենց էլ մնա»,- ասաց վարչապետը՝ շարունակելով, որ եթե մարդն իր վաստակով լրիվ համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար ծիծակ կոշիկներից է հագնում՝ խնդիր չունենք, երբ խնդիր ունի, տառապանք ունի, եւ իր միջավայրում այդ բաց վերքին անընդհատ աղ են լցնում, ստիպում ենք՝ թողնի, գնա, խաչ ենք քաշում իր վրա․


«Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի, քեզ հետ գործ չունենք, ՀՀ-ի իմ պատկերացումն էսպիսին չէ։ Որ փառքի ժամանակ կողքին ենք, երբ պրոբլեմ ունի, խաչ ենք քաշում իր վրա։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ միջազգային եւ բարոյահոգեբանական առումով ֆիլմի ֆինանսավորմանը չմասնակցելը խարան է ՀՀ-ի կառավարության եւ ՀՀ-ի ճակատին։


Անդրադառնալով խոսակցություններին, թե եթե այդ ֆիլմը տարածվի, մարդիկ կսկսեն այդպես վարվել՝ Փաշինյանն ասաց, որ դա նույնն է, որ սրտի վիրահատության մասին ֆիլմ ցույց տան եւ բոլորը գնան այդ վիրահատությունն անեն։


Վարչապետը ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը համարում է էժանագին պրոպագանդա։


«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա։ Նրանք էդ լափամանին մոտ չեն գալու, որովհետեւ լափամանը չկա, լափը չկա ու նրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են»,- ասաց վարչապետը՝ շեշտելով՝ ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացի է, եւ եթե հարց է՝ ով պետք է ապրի Հայաստանում, ուրեմն, իր խոսքով, բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները չարիք են ՀՀ-ի համար․


«Թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ։ Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է։ Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտքերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են, հաջորդ օրը սկսում ավարտում են դրանով։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրենք»,- ասաց ՀՀ վարչապետը։


Նրա ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ծափահարություններ հնչեցրին։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55826

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel