Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արեւելքում։ Այս մասին ասվում է հանրապետության ՆԳՆ չորեքշաբթի տարածած հայտարարությունում:
«Քիրան-6» գործողությունը տեղի է ունենում Վան, Հաքյարի եւ Շռնաք նահանգներում։ Նպատակն է ձմեռային շրջանին ՔԱԿ նախապատրաստումը կանխելը, երբ կազմակերպության անդամները ամրություններ են կառուցում եւ ստեղծում ենթակառուցվածք թուրքական տարածքում իրենց գործունեությունն ապահովելու համար։ Գործողությանը մասնակցում է ժանդարմերիայի եւ շրջանային ուժային կառույցների 2360 աշխատակից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55801