Բիոլաբորատորիաները կադադարե՞ն խնդիր լինել. Երևանն ու Մոսկվան հուշագիր են ստորագրում

Մոսկվան ու Երևանը շուտով կստորագրեն ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ վերազինված կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիր, որով ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք այդ կառույցներ:


Այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնցականյանի հետ կայացած հետ մամուլի ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրն արդեն պատրաստ է՝ «ներքին, միջգերատեսչական համաձայնեցման փուլում է այն»:


Լավրովը հույս ունի, որ մոտ ապագայում փաստաթուղթը կստորագրվի: «Սա մեզ համար հավելյալ հնարավորություն կստեղծի կեսաբանական անվտանգության ոլորտում: Նման շփումները, հատկապես անվտանգության ոլորտի վերաբերյալ, մեր գործընկերների ու դաշնակիցների հետ համարում ենք օրակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասաց Լավրովը՝ հավելելով, որ կենսաբանական լաբորատորիաների մասին փաստաթղթին միացել է նաև ՌԴ առողջապահության նախարարությունը:


Փաստաթուղթը, որի մասին խոսում է Լավրովը, համաձայն ռուսական լրատվամիջոցների հրապարակումների, կրում է «Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայության» մասին անվանումը: Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը», - ասել էր նա:


Հարցին՝ եթե կողմերը հասել են կենսաբանական լաբորատորիաների շուրջ համաձայնության, արդյոք հարցը հանվո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգից, Լավրովը պատասխանեց. «Հուշագիրը դեռ պետք է ստորագրել, հետո անհրաժեշտ է իրագործել, որպեսզի մենք խոսենք խնդրի վերացման մասին»:


Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:


ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:


Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:


Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:


«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55681

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online